|
|
EDENT ստոմատոլոգիական կլինիկան հիմնադրվել է 2005թ.-ի ապրիլին:
Կլինիկան բաղկացած է չորս հիմնական բաժիններից.
I. ընդհանուր ստոմատոլոգիական բուժօգնություն, որը իր մեջ ներառում է թերապևտիկ և օրթոպեդիկ միջամտությունները:
II. Վիրաբուժական միջամտություն:
III. Ախտահանման կաբինետ, որը հագեցված է նորագույն, բարձրակարգ ախտահանիչ սարքավորումներով (ավտոկլավ) և նոր սերնդի ախտահանիչ նյութերով` կանխելով այսօր մեծ տարածում ունեցող տարբեր ինֆեկցիոն հիվանդությունները:
IV. Ատամնատեխնիկական լաբորատորիա, որտեղ կատարվում է ցանկացած տիպի անշարժ և շարժական պրոթեզների պատրաստում, ֆրանսիական սարքավորումներով (DUCATRON) մետաղական կոնստրուկցիաների ձուլում:
|
|
Այսպիսով մենք ստեղծել ենք մի համալիր-կենտրոն, որտեղ բժշկական և տեխնիկական գործընթացները կատարվում են միառժամանակ մեկ հարկի տակ, որը նպաստում է օրթոպեդիկ միջամտությունների ժամկետների կրճատմանը: Կլինիկայում աշխատում են երկարամյա փորձ ունեցող, արտասահմանյան տարբեր բուժհաստատություններում վերապատրաստված բժիշկ-ստոմատոլոգներ:
Մեր աշխատանքի հիմնական սկզբունքներն են` բարեխիղճ և հոգատար վերաբերմունք, որակյալ աշխատանք նորագույն և բարձրակարգ նյութերով ու տեխնոլոգիաներով: Մեր մշտական հաճախորդների համար գործում են զեղչեր և նվեր-անակնկալներ: Մատուցված ծառայությունների համար տրվում է երաշխիք 1-3 տարի:
Կլինիկա այցելելիս կամ հեռախոսով զանգահարելիս դուք կարող եք տեղեկանալ կլինիկայի ծառայությունների, գների և աշխատանքի կարգի մասին: Կընտրվի բժշկի մոտ այցի Ձեզ հարմար ժամը, իսկ ցանկության դեպքում Ձեզ կհիշեցնեն այցի մասին:
Հաճախե°ք մեր կլինիկա և կդառնաք մեր մշտական հաճախորդն ու բարեկամը: |
|