Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

ԳԼԽԱՎՈՐ ԷՋ ՄԵՐ ՄԱՍԻՆ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐ ԳՆԱՑՈւՑԱԿ ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈւՐԴՆԵՐ ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
 

 

Այս կայքը արտացոլում է մեր անհատական մոտեցումը բժշկության այն ոլորտում, ինչպիսին ստոմատոլոգիան է:

Այս ինֆորմացիան այն մարդկանց համար է, ովքեր գնահատում են իրենց առողջությունը և ժամանակը, սիրում են, երբ ամեն ինչ իր տեղում է լինում, ովքեր պատրաստվում են բուժել իրենց ատամները, նրանց համար, ում մոտ սկսել է կտրատվել ատամի թելը նոր պլոմբան տեղադրելուց հետո, որը օգնում էր մաքրել միջատամնային տարածությունը, այն մարդկանց համար, որոց անհանգստացնում են արյունահոսող լնդերը և նրանց, ովքեր բուժումից հետո ունեն ավելի ինտենսիվ ցավեր, քան բուժումից առաջ, այն մարդկանց, ովքեր, գալով կոնսուլտացիայի ՙՍտոմատոլոգիա՚ ցուցանակով մի վայր, չեն ստանում իրենց հարցերի պատասխանները և փնտրտուկների շնորհիվ հայտվել են մեր կայքում:




Միգուցե դուք այստեղ կգտնեք այն ամենը, ինչ ձեզ պետք է և ձեռք կբերեք անձնական ստոմատոլոգ: Մենք աշխատել ենք անել այն ամենը, որպեսզի ձեր մուտքը մեր կլինիկա ներշնչի հանգստություն և վստահություն:

Անցավ բուժմամբ դժվար թե այսօր կարողանանք զարմացնել մեկին, անզգայացումը մեզ մոտ չի վճարվում, բայց ամենակարևորը, իհարկե, դա փորձառու բժիշկ-ստոմատոլոգների և նրանց օգնականների աշխատանքն է, առաջնակարգ սպասարկումը և նորագույն սարքավորումները, որով հագեցած է մեր կլինիկան:

Հաջորդ էջերում մատչելի ներկայացված են ստոմատոլոգիային վերաբերվող հիմնական հարցերը, որոնք կարող են ձեզ հետաքրքրել: Եթե դուք չգտնեք ձեզ հետաքրքրող հարցի պատասխանը, ապա կարող եք հարցնել այն այս էջում, որին կհետևի մասնագետի պատասխանը:

Ստոմատոլոգի և ստոմատոլոգիական կլինիկայի ընտրությունը այսօր մեր քաղաքում պայմանավորված է երկու հիմնական հանգամանքով` բուժման որակով և մատուցած ծառայությունների համար խելամիտ գներով, որոնց համադրությունը այսօր հազվագյուտ երևույթ է: Հաճախ մեկ անգամ ստոմատոլոգին այցելելուց մարդիկ հրաժարվում են հետագա այցելություններից, թեպետ և պլոմբան կամ արհեստական պսակը տեղում են:

Ինչու, ինչ-որ բան անտեսվել է:



Մեր սկզբունքն է` վարվել այնպես, ինչպես կվարվեիր ինքնդ քեզ հետ,
մենք այնպիսին ինչպին և դուք, բարոյական և ըմբռնող վերաբերմունք փնտրող:

 

 

 

 

 

 

 



 

Ժամանակն է, որպեսզի մենք բոլորս փոխենք այն կարծիքը, որ ամեն ինչ Հայաստանում ՙմի կերպ է՚ և չի կարող լինել այլ կերպ: Կարող է: Աշխատել և աշխատում ենք բարձր պրոֆեսիոնալ մակարդակի վրա և կատարված աշխատանքի որակը մեր հաջողության որոշիչ գործոնն է: Այլ կերպ աշխատելը, կարծում ենք, հնարավոր չէ:

Չէ որ ստոմատոլոգիան դա բժշկություն է և մեզ համար Հիպոկրատի երդումը դատարկ ձայն չէ և ապացուցում ենք դա մեր պրոֆեսիոնալ մոտեցումով այն ամենին, ինչ առաջարկում է մեր կլինիկան մեր այցելուներին` ատամների բուժում, փայլեցում, պրոտեզավորում և այլն: Մենք երաշխավորում ենք մեր աշխատանքի որակը:

Հուսով ենք, որ այցը մեր կայքում հաճելի տպավորություն կթողնի, իսկ այցը մեր կլինիկա այլևս չի առաջացնի ենթագիտակցական վախ ՙստոմատոլոգիա՚ բառի նկատմամբ:

 

© ԵԴԵՆՏ ատամնաբուժարան: Բոլոր իրավունքները պաշտպանված են: ՀՀ, ք. Երևան, Անդրանիկի 54/1